Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/25/2025 | Press release | Distributed by Public on 09/26/2025 11:42

Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարների հանդիպումը

25 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ինչը համահունչ է աֆրիկյան երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին։ Որպես համագործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ՝ Հայաստանի և Անգոլայի նախարարներն առանձնանշել են նորարարական կրթության, գործարար կապերի և արհեստական բանականության ուղղությունները։

Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և կրթության ոլորտում համագործակցության նպատակով Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր

  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ներդնելու մասին»,
  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի միջև՝ դիվանագիտական կրթության և պատրաստման ոլորտում համագործակցության մասին»։

Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 25, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2025 at 17:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]