Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/14/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 07:46

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապաուշվիլիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի՝ վրացական կողմից ղեկավար Գեորգի Վոլսկին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխառադզեն և բարեկամական խմբի անդամներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ օրենսդիր մարմինների միջև առկա նախաձեռնություններին։ Երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների միջև բարեկամության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։

Արարատ Միրզոյանը և Շալվա Պապաուշվիլին ընդգծել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը՝ որպես թե՛ առկա համագործակցության արտահայտություն, թե՛ հետագա գործնական արդյունքների ապահովման կարևոր հիմք։

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի վերածմանն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 14, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 14, 2025 at 13:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]