Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/10/2026 | Press release | Distributed by Public on 06/11/2026 02:48

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողների հետ

10 հունիսի, 2026

Հունիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ «Սիանս Պո» (Paris Institute of Political Studies) ինստիտուտի ուսանողներին, ովքեր Հայաստանում են գտնվում Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող ամառային դպրոցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Այդ համատեքստում քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ներառյալ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել նախարարի տեղակալի հետ քննարկելու իրենց հետաքրքրող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային գործընթացների, Հայաստանի արտաքին քաղաքականության, եվրոպական ուղղության, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on June 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 11, 2026 at 08:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]