Ministry of Finance of the Republic of Armenia

10/16/2026 | Press release | Distributed by Public on 10/16/2026 03:07

Քննարկվում են հայ-իտալական ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Facebook Google + Twitter 16.10.2026

Քննարկվում են հայ-իտալական ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Անդրեա Պեդուտոյի և Իտալիայի զարգացման բանկի՝ «Cassa Depositi e Prestiti» (CDP)՝ ԵՄ-ից դուրս գտնվող տարածաշրջանների՝ Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության գծով ստորաբաժանման ղեկավար Լուչիա Բոնելլիի հետ։

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համագործակցության դիվերսիֆիկացման և Եվրոպական միության տարածքում գործող նոր գործընկերների ու կառույցների հետ կապերի խորացման շրջանակներում առանձնահատուկ կարևորվել է եվրոպական առաջատար ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ իտալական զարգացման կազմակերպությունների հետ հետագա գործունեության ընդլայնումը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերջիններիս մասնակցությամբ ՀՀ-ում կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային համագործակցության ընդլայնման հեռանկարին: Մասնավորապես, քննարկվել են Իտալիայի զարգացման բանկի և Իտալիայի կլիմայական հիմնադրամի միջոցներից խառը ֆինանսավորման գործիքների կիրառման համադրմամբ արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի համատեղ բյուջետային աջակցության եռամյա ծրագրի հետագա փուլերին իտալական կողմի հնարավոր մասնակցությանը։

Ministry of Finance of the Republic of Armenia published this content on October 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 16, 2026 at 09:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]