11/08/2025 | Press release | Distributed by Public on 11/08/2025 06:52
Նոյեմբերի 7-ին Բրազիլի Բելեմ քաղաքում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Իվուարի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և արտերկրում գտնվող Կոտ դ'Իվուարցիների նախարար Կակու Հուաջա Լեոն Ադոմի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող հարցերին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը։
Մտքեր են փոխանակվել 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շուրջ։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և ընդգծել Համաժողովի կարևորոթյունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համատեքստում։
Անդրադառնալով երկկողմ օրակարգին` կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության խթանման և ոլորտային համագործակցության շրջանակի ընդլայնման կարևորությունը: