Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/31/2025 | Press release | Distributed by Public on 07/31/2025 00:42

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Լատվիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական քարտուղար Արտյոմս Ուրսուլսկիսի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Լատվիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական քարտուղար Արտյոմս Ուրսուլսկիսի հետ

31 հուլիսի, 2025

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարության խորհրդարանական քարտուղար Արտյոմս Ուրսուլսկիսի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Հայաստանի ու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: Վահան Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on July 31, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2025 at 06:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]