Ministry of Finance of the Republic of Armenia

11/10/2026 | Press release | Distributed by Public on 11/10/2026 06:52

Քննարկվել են հարկային քաղաքականության փոփոխություններին ուղղված մի շարք առաջարկություններ Facebook Google + Twitter 10.11.2026

Քննարկվել են հարկային քաղաքականության փոփոխություններին ուղղված մի շարք առաջարկություններ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը, ինչպես նաև հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների ամորտիզացման համակարգի ազատականացման հարցերին։

Քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն` օրենսդրական փոփոխությունների նախագծերում դրանց ներառման հնարավորությունը գնահատելու նպատակով։

Ministry of Finance of the Republic of Armenia published this content on November 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 10, 2026 at 12:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]