The President of the Republic of Armenia

10/17/2025 | Press release | Distributed by Public on 10/17/2025 07:02

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկման

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացուցիչներ Ազգային ժողովից և հայաստանյան տարբեր կազմակերպություններից:

Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերից հետո ստեղծված իրադրությանը:

«Կարծում եմ՝ այս քննարկման թեման ամենաքննարկվողներից մեկն է, որը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկն» է։ Այդ շրջանակներում մենք կարիք ունենք լրջագույն վերլուծությունների՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն իրականություն դարձնել։ Այդ գաղափարը երկու տարի առաջ ներկայացվեց ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային հանրությանը։ Նախնական շրջանում բավական թերհավատություն կար՝ թե ինչ է այն իրենից ներկայացնում և որքանով կարող է դառնալ իրականություն։ Քննադատությունների պակաս չի եղել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ գաղափարը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության և տնտեսական փոխկապակցվածության կարևոր խթան»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ քննարկումից ակնկալում է լսել կոնկրետ և գործնական առաջարկներ:

Նախագահն իր խոսքում շեշտել է, որ առկա նոր իրականության մեջ անհրաժեշտ է համատեղել պետական և գիտական տարբեր կառույցների ներուժը մեր երկրում և նրա շուրջ ստեղծված իրադրությանը համարժեք գնահատականներ ձևակերպելու և զարգացման ուղղությունները հստակեցնելու համար:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on October 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 17, 2025 at 13:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]