The President of the Republic of Armenia

01/21/2025 | Press release | Distributed by Public on 01/21/2025 07:52

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին։

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Նա ընդգծել է, որ պատմական սերտ առնչություններն ու ընդհանուր արժեհամակարգերը նպաստել են Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ձևավորմանը և զարգացմանը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ փոխշահավետ համագործակցության խորացումը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դեսպանին՝ Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության և խորհրդարանական մակարդակով գործակցության դերը։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեկամական խոսքերի համար՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։ «Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստան-Իտալիա կապերի առավել ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը, մասնավորապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում։

Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի համար Իտալիայի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on January 21, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 21, 2025 at 13:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]