Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/18/2025 | Press release | Distributed by Public on 12/18/2025 09:19

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

18 դեկտեմբերի, 2025

2025թ. դեկտեմբերի 17-ին կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:

Նախարարի տեղակալ Կոստանյանն առանձնանշել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է Փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված նշանակալի քայլերը՝ ներկայացնելով արձանագրված առաջընթացի մասին տեղեկատվություն: Համաձայնություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 18, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 18, 2025 at 15:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]