Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/25/2026 | Press release | Distributed by Public on 02/25/2026 23:15

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԿԽՄԿ փոխնախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԿԽՄԿ փոխնախագահի հետ

25 փետրվարի, 2026

Փետրվարի 25-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ:

Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած կառուցողական քաղաքականությանը և պատրաստակամ է ներդնել իր ավանդը միջազգային մարդասիրական նախաձեռնություններում՝ հավատացած լինելով, որ հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը չպետք է քաղաքականացվի:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 26, 2026 at 05:15 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]