09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 05:14
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։
Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի խոսքով և մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նիստի ընթացքում ներկայացվել է Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը: Այնուհետև աշխատանքային ձևաչափով քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։