Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/18/2026 | Press release | Distributed by Public on 02/18/2026 13:44

ՀՀ ԱԳ նախարարի քննարկումը երիտասարդների հետ

ՀՀ ԱԳ նախարարի քննարկումը երիտասարդների հետ

18 փետրվարի, 2026

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը` շուրջ 200 մասնակիցներով Երևանից և մարզերից:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ խաղաղության շարունակական ամրապնդման, գործընկերությունների զարգացման գործում ՀՀ առանցքային մոտեցումները։

Հաջորդիվ Արարատ Միրզոյանը հանգամանալից պատասխանել է ներկաներին հետաքրքրող շուրջ երկու տասնյակ հարցերի. ծավալված ակտիվ և անկեղծ զրույցի միջոցով քննարկվել են արտաքին քաղաքական բոլոր կարևոր հարցերը։ Դրանց շարքում էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, առկա հարաբերությունների առնչությամբ՝ դրանց առավել ընդլայնման գործընթացները, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցեր։

Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերին,

այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման միջոցով ՀՀ համար բացվող նոր հնարավորություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, փոխշահավետ հարաբերությունների և ՀՀ զարգացման օրակարգի հետևողական առաջ մղումը։ Ի պատասխան երիտասարդներին հուզող հարցերի, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև հիբրիդային սպառնալիքների երևույթին, դրանց դրսևորումներին և արդյունավետ հակազդման մոտեցումներին։

Հաշվի առնելով, որ երիտասարդների հետ այս ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ «Գրքի օրվա» նախաշեմին՝ նախարար Միրզոյանը հանդիպման ավարտին գրքեր նվիրեց քննարկմանն իրենց հարցերով առավել ակտիվ մասնակցած երիտասարդներին։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 18, 2026 at 19:44 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]