Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/20/2026 | Press release | Distributed by Public on 10/20/2026 11:28

ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող միջոցառմանը

ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող միջոցառմանը

20 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 20-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող «Ավանդական գիտելիքը հանուն գործողության. բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով միջոցառմանը:

Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) և Բնության պատմության ազգային թանգարանի (MNHN) հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներին և շահառուների լայն շրջանակի՝ քննարկելու բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և փորձի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում։

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում, ինչն ամրագրված է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակում։

Անդրադառնալով «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված «Գործողություններ հանուն բնության Երևանի հռչակագրին»՝ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը նշել է, որ Հռչակագիրն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և ներդրման կարևորությունը Գլոբալ շրջանակի մինչև 2030 թվականի առաքելության ու թիրախների իրականացման գործում։

Միջոցառմանը միջազգային գործընկերներից մասնակցել և ելույթներով են հանդես եկել նաև Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ Ալուկի Կոտիերկը և Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի համանախագահ Ռամիրո Բատցինը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 20, 2026 at 17:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]