Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 03:21

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ

06 մայիսի, 2026

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԶԾ միջև ձևավորված սերտ ծրագրային համագործակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների առաջմղման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, էներգետիկայի, կլիմայի և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այս տարի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՄԱԶԾ հետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ ներգրավվածությունը կլիմային, կենսաբազմազանությանը և շրջակա միջավայրին առնչվող հարցերում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի: Քննարկումների առանցքում է եղել նաև «ՄԱԿ80» բարեփոխումները և ՄԱԿ շրջանակներում ընթացող այլ զարգացումներ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 06, 2026 at 09:21 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]