Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/17/2025 | Press release | Distributed by Public on 07/17/2025 12:46

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

17 հուլիսի, 2025
Ներբեռնել լուսանկարը
Տեսադարան

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման առումով:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ ջանքերը և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on July 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 17, 2025 at 18:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io