Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/09/2026 | Press release | Distributed by Public on 03/09/2026 13:31

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում

09 մարտի, 2026

Մարտի 9-ին Նորվեգիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմի հետ։

ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը ներկայացրել է Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանային համատեքստում առկա իրավիճակը, հարևան պետությունների հետ հարաբերությունները, ՀՀ-ի կողմից որդեգրած արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին:

Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ օրակարգում զարգացումները, մայիսին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների կազմակերպման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 09, 2026 at 19:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]