Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/07/2026 | Press release | Distributed by Public on 05/07/2026 02:11

«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օսլոն Ֆրիդի

«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օսլոն Ֆրիդի

07 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օսլոն Ֆրիդի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության հեռանկարներին, քննարկել համատեղ ծրագրերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ինչպես նաև խաղաղության հաստատման և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և մշակել նոր նախաձեռնություններ՝ ուղղված երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 07, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 07, 2026 at 08:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]