Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/14/2025 | Press release | Distributed by Public on 10/14/2025 10:14

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Նիդերլանդների ԳՁՍԱԲ նախարարության կենսաբազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Նիդերլանդների ԳՁՍԱԲ նախարարության կենսաբազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ

14 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի14-ին,Հաագա կատարած այցի շրջանակներում,ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության կենսաբազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և մոտեցումները՝ 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ անցկացման հարցում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է համաժողովի առանցքային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար և այս համատեքստում կարևորել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրումը: Շեշտվել է, որ COP17-ի օրակարգում են լինելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Վահան Կոստանյանը կարևորել է Կալիի հիմնադրամին ֆինանսական հատկացումների ապահովումը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են բարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը, ինչպես նաև ոլորտային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 14, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 14, 2025 at 16:14 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]