Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/09/2026 | Press release | Distributed by Public on 03/09/2026 12:23

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

09 մարտի, 2026

Մարտի 9-ին Օսլոյում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները՝ երկուստեք նշելով դրանց շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։

Ընդգծվել է Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը զարգացման համագործակցության ոլորտում՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ։

Կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու հնարավորությունների լավագույն իրացումը և ընդծվել Նորվեգիայի սերտ գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ որպես կարևոր ուղենիշ ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման համար։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է Հայաստան-Նորդիկ-Բալթիկ երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը:

Քննարկվել են ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այս համատեքստում նաև ներկայացնելով Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 09, 2026 at 18:24 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]