Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/16/2025 | Press release | Distributed by Public on 10/16/2025 10:45

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ

16 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 16-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Կամբոջայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջակամության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության սկզբունքների վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Քննարկվել են երկկողմ ձևաչափում ոլորտային համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 16, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 16, 2025 at 16:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]