Results

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/29/2026 | Press release | Distributed by Public on 01/29/2026 13:21

Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

29 հունվարի, 2026

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոյին (նստավայրը՝ Աստանա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհավորել է դեսպան Ալֆրեդո Նիևեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության ընթացքում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը: Ընդգծվել է տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on January 29, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 29, 2026 at 19:21 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]