Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/08/2025 | Press release | Distributed by Public on 10/08/2025 06:11

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Դեպի Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի վերանայում. պարտավորություններից դեպի ազդեցություն» խորագրով[...]

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Դեպի Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի վերանայում. պարտավորություններից դեպի ազդեցություն» խորագրով հարակից միջոցառմանը

08 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 8-ին Ժնևում՝ ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի վերանայում. պարտավորություններից դեպի ազդեցություն» խորագրով հարակից միջոցառմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում Հայաստանի կողմից իրականացված քայլերն ու գրանցված առաջընթացը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից իրականացվող օրենսդրական փոփոխություններին, որոնք միտված են համակարգային արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև խոցելի խմբերի համար երաշխիքների ապահովմանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում Հայաստանը ստանձնել է 13 կամավոր հանձնառություն, որոնցից 5-ն արդեն իսկ լիարժեք կերպով իրականացրել է և շարունակում է աշխատել մնացյալ հանձնառությունների իրականացման ուղղությամբ:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընգծել է նաև, որ Հայաստանի համար փախստականներին առնչվող հարցերի հասցեագրումը միայն հումանիտար բնույթ չի կրում: Այն ներառում է զարգացման, կառավարման և մարդու իրավունքների ոլորտներին առնչվող մարտահրավերներ, որոնք, իրենց հերթին, երկարաժամկետ, ներառական և համակարգված արձագանք են պահանջում տեղական և պետական մակարդակներում:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից իրականացվող գործուն քայլերին՝ ուղղված առողջապահական, կրթական և սոցիալական ապահովության համակարգերում փախստականների, այդ թվում՝ կանանց և աղջիկների լիարժեք ինտեգրմանը և անվտանգության ապահովմանը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 08, 2025 at 12:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]