Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/16/2026 | Press release | Distributed by Public on 03/16/2026 06:55

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի հետ

16 մարտի, 2026

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված նախաձեռնություններին և քայլերին:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացումն ինստիտուցիոնալացված է ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում։ Շեշտվել է, որ պետական քաղաքականությունն ուղղված է կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերակատարության ընդլայնմանը և ներկայացվածության բարձրացմանը, այդ թվում՝ որոշումների կայացման մակարդակում։

Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այն հաշվի է առնում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և որպես առաջնահերթություն անդրադառնում է նաև խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է նաև, որ Հայաստանը` ներդնելով մարդու իրավունքների ոլորտում հաշվետվողականության ազգային մեխանիզմը, միջազգային մոնիտորինգային մարմինների հետ համագործակցությունը դարձրել է ավելի համակարգված, բաց և թափանցիկ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 16, 2026 at 12:55 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]