Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/25/2025 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի 30-ամյակին նվիրված ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հանդիպմանը և[...]

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի 30-ամյակին նվիրված ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հանդիպմանը և պանելային քննարկմանը

25 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի 30-ամյակին նվիրված ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հանդիպմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է երիտասարդության հզորացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով, որ հենց երիտասարդներն են հանդիսանում կայուն զարգացման, խաղաղության և դիմակայունության շարժիչ ուժը։

Անդրադառնալով Հայաստանի հանձնառություններին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության համապարփակ ռազմավարությունը և դրա հիմքում ընկած ներառականության սկզբունքը՝ ուղղված հանրային կյանքի բոլոր ոլորտներում և որոշումների կայացման բոլոր մակարդակներում երիտասադրների լիարժեք մասնակցության ապահովմանը:

Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդների լիարժեք, արդյունավետ և իմաստալից մասնակցությունը՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Քննարկման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ երիտասարդության ավելի համակարգված և ազդեցիկ մասնակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև գրանցված ձեռքբերումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել տեղական երիտասարդական միությունների և Կառավարության կառույցների միջև ձևավորված համագործակցությանը, որը խթանել է երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն կարևորել է միջազգային համագործակցությունը՝ ուղղված երիտասարդների հզորացման օրակարգի խթանմանը և ընդլայնմանը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը, մասնավորապես որոշումների ընդունման գործընթացում։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 25, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 27, 2025 at 13:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]