Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/19/2025 | Press release | Distributed by Public on 09/19/2025 05:37

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավորի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավորի հետ

19 սեպտեմբերի, 2025

Հաագա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։

Նախարար Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 19, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2025 at 11:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]