Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/09/2025 | Press release | Distributed by Public on 09/09/2025 12:28

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Փախստականների գլոբալ ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը նվիրված քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Փախստականների գլոբալ ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը նվիրված քննարկմանը

09 սեպտեմբերի, 2025

Սեպտեբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Փախստականների համաշխարհային ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը և հետագա գործողություններին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ առկա համագործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունն` ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը:

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել փախստականների խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված և իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ ներկայումս արտակարգ կարիքները հոգալուց անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային դոնոր գործընկերների աջակցությունն այս ոլորտում ծրագրերի իրագործման շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև նախանշվել են 2025-2027թթ. առաջնահերթ ուղղությունները:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ֆինանսատնտեսական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 09, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2025 at 18:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]