City of Glendale, CA

07/08/2026 | Press release | Distributed by Public on 07/08/2026 17:42

City of Glendale Announces New Meeting Accessibility and Public Participation Features Under SB 707

FOR IMMEDIATE RELEASE
July 8, 2026

City Media Contact: City Clerk's Office
Email: [email protected]
Phone: (818) 548-2090

City of Glendale Announces New Meeting Accessibility
and Public Participation Features Under SB 707

Glendale, CA - In compliance with California's newly enacted Senate Bill 707 (the Brown Act Modernization Act), the City of Glendale is rolling out a series of enhancements to expand public access, translation assistance, and community participation beginning with the July 14th City Council meeting.

The new law requires eligible legislative bodies to provide enhanced opportunities for remote participation and improved access to public meetings. Prior to SB 707, the City of Glendale already provided accessibility measures, including the ability to provide public comment by telephone and in person translation assistance services in Armenian and Spanish at City Council meetings.

To meet these new requirements and further improve public access, the City has upgraded to Zoom Webinar technology, providing enhanced two-way communication and additional participation options for the public.

Beginning with the July 14, 2026, City Council meeting, the public will benefit from the following updates:

Two-Way Remote Participation: Community members can attend and provide real-time public comments verbally via Zoom or via telephone during all City Council, Special City Council, Housing Authority, or Joint Housing Authority and City Council meetings.

Public Remote Participation/Remote Disruption Policy: The City Council has adopted a Public Remote Participation and Remote Disruption Policy in accordance with Senate Bill 707. The policy establishes procedures to address interruptions to telephone or internet service that may prevent members of the public from participating remotely and outlines the City's response should such disruptions occur.

Enhanced Language Access: To promote greater inclusion and accessibility, meeting agendas will be translated into Armenian in accordance with SB 707. The City's agenda portal will also feature participation instructions in both English and Armenian, including information on how to join meetings remotely via Zoom or telephone. Additionally, built-in webpage translation tools will allow residents to view meeting information in multiple languages. Armenian and Spanish interpretation services will continue to be available at City Council meetings, along with other accommodations upon request.

Public Meeting Portal: The City has launched a streamlined public meeting portal at GlendaleCA.gov/Agendas to provide residents with easy access to meeting information and participation resources. The portal includes:

  • Meeting dates, times, and locations
  • Posted agendas and staff reports
  • Zoom and telephone participation information
  • Instructions for submitting oral or written public comment
  • Language access and accommodation information
  • Archived meeting videos and additional participation resources

For information on attending meetings, submitting public comment, requesting ADA accommodations, or obtaining language assistance services, visit GlendaleCA.gov/Agendas or contact the City Clerk's Office at (818) 548-2090.

______________________________________________________________________________________________________________________________________

Գլենդեյլ, Կալիֆոռնիա - Գլենդել, Կալիֆոռնիա - Համաձայն Կալիֆոռնիայի նոր ընդունված Սենատի 707-րդ օրենքի (SB 707, Brown Act Modernization Act) պահանջների՝ Գլենդելի քաղաքապետարանը 2026 թվականի հուլիսի 14-ի Քաղաքային խորհրդի նիստից սկսած ներդնում է մի շարք բարելավումներ՝ հանրային հասանելիությունը ընդլայնելու, թարգմանչական աջակցությունը և համայնքի մասնակցության հնարավորությունները բարելավելու նպատակով։

Նոր օրենքը պարտավորեցնում է համապատասխան օրենսդիր մարմիններին ապահովել հեռավար մասնակցության ընդլայնված հնարավորություններ և հանրային նիստերի բարելավված մատչելիություն։ Մինչ SB 707-ի ուժի մեջ մտնելը, Գլենդելի քաղաքն արդեն իսկ ապահովում էր մի շարք մատչելիության միջոցառումներ, այդ թվում՝ հեռախոսով հանրային մեկնաբանություն ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև հայերեն և իսպաներեն բանավոր թարգմանչական ծառայություններ Քաղաքային խորհրդի նիստերի ընթացքում։

Նոր պահանջներին համապատասխանելու և հանրային հասանելիությունն էլ ավելի բարելավելու նպատակով՝ քաղաքը ներդրել է Zoom Webinar հարթակը, որը հնարավորություն է տալիս երկկողմանի հաղորդակցության և հանրության համար մասնակցության լրացուցիչ տարբերակների։

2026 թվականի հուլիսի 14-ից սկսած՝ Քաղաքային խորհրդի նիստերին մասնակցող բնակիչները կօգտվեն հետևյալ նոր հնարավորություններից.

Երկկողմանի հեռավար մասնակցություն. Բնակիչները կարող են մասնակցել և բանավոր հանրային մեկնաբանություն ներկայացնել իրական ժամանակում՝ Zoom-ի կամ հեռախոսի միջոցով՝ Քաղաքային խորհրդի, Հատուկ Քաղաքային խորհրդի, Բնակարանային վարչության (Housing Authority) և Քաղաքային խորհրդի ու Բնակարանային վարչության համատեղ նիստերի ընթացքում։

Հեռավար մասնակցության և հեռավար խափանումների քաղաքականություն. Քաղաքային խորհուրդն ընդունել է «Հեռավար մասնակցության և հեռավար խափանումների քաղաքականություն»՝ համաձայն SB 707-ի պահանջների։ Քաղաքականությունը սահմանում է այն ընթացակարգերը, որոնք կիրառվում են հեռախոսային կամ ինտերնետային ծառայությունների խափանումների դեպքում, երբ դրանք կարող են խոչընդոտել բնակիչների հեռավար մասնակցությանը, ինչպես նաև ներկայացնում է քաղաքի արձագանքը նման իրավիճակներում։

Լեզվական մատչելիության ընդլայնում. Ավելի ներառական և մատչելի մասնակցություն ապահովելու նպատակով՝ նիստերի օրակարգերը SB 707-ի պահանջներին համապատասխան կթարգմանվեն հայերեն։ Քաղաքի օրակարգերի առցանց հարթակում նույնպես հասանելի կլինեն նիստերին մասնակցելու հրահանգները ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն, ներառյալ Zoom-ի կամ հեռախոսի միջոցով հեռավար միանալու ցուցումները։ Բացի այդ, կայքում առկա ավտոմատ թարգմանության գործիքները բնակիչներին հնարավորություն կտան դիտել նիստերի մասին տեղեկությունները բազմաթիվ լեզուներով։ Քաղաքային խորհրդի նիստերի ընթացքում կշարունակեն տրամադրվել հայերեն և իսպաներեն բանավոր թարգմանչական ծառայություններ, ինչպես նաև այլ հարմարեցումներ՝ նախնական հարցման դեպքում։

Հանրային նիստերի առցանց հարթակ. Քաղաքը գործարկել է հանրային նիստերի նոր, պարզեցված հարթակ՝ GlendaleCA.gov/Agendas, որը բնակիչներին հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել նիստերին վերաբերող տեղեկությունները և մասնակցության անհրաժեշտ ռեսուրսները։ Հարթակում ներառված են՝

  • Նիստերի ամսաթվերը, ժամերը և անցկացման վայրերը
  • Հրապարակված օրակարգերն ու աշխատակազմի զեկույցները
  • Zoom-ով և հեռախոսով մասնակցության վերաբերյալ տեղեկությունները
  • Բանավոր կամ գրավոր հանրային մեկնաբանություն ներկայացնելու հրահանգները
  • Լեզվական աջակցության և անհրաժեշտ հարմարեցումների մասին տեղեկությունները
  • Նիստերի տեսաձայնագրությունների արխիվը և մասնակցության լրացուցիչ ռեսուրսները

Նիստերին մասնակցելու, հանրային մեկնաբանություն ներկայացնելու, ADA-ի պահանջներին համապատասխան հարմարեցումներ կամ լեզվական աջակցություն ստանալու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք GlendaleCA.gov/Agendas կամ կապ հաստատեք Քաղաքային քարտուղարի գրասենյակի հետ՝ (818) 548-2090 հեռախոսահամարով։

####

About the City of Glendale: Known as the "Jewel City," Glendale is the fourth largest city of Los Angeles County. With a population of almost 200,000, Glendale is a thriving cosmopolitan city that is rich in history, culturally diverse, and offers nearly 50 public parks & facilities, with easy access to a municipal airport. It is the home to a vibrant business community, with major companies in healthcare, entertainment, manufacturing, retail, and banking. Visit GlendaleCA.gov for more information and follow us on social media @MyGlendale.

Գլենդեյլ քաղաքի մասին

«Թանկարժեք քաղաք» («Jewel City») անունով հայտնի Գլենդեյլը Լոս Անջելես շրջանի մեծությամբ չորրորդ քաղաքն է։ Մոտ 200,000 բնակչություն ունեցող Գլենդեյլը զարգացող, բազմազան և պատմությամբ հարուստ քաղաք է, որն առաջարկում է շուրջ 50 հանրային զբոսայգի և համայնքային կառույց, ինչպես նաև հարմար հասանելիություն դեպի քաղաքային օդանավակայան։

Գլենդեյլը նաև հանդիսանում է ակտիվ և զարգացած գործարար համայնքի կենտրոն, որտեղ գործում են առողջապահության, ժամանցի, արտադրության, մանրածախ առևտրի և բանկային ոլորտների բազմաթիվ խոշոր ընկերություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք GlendaleCA.gov կայքը և հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ @MyGlendale։

City of Glendale, CA published this content on July 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 08, 2026 at 23:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]