07/09/2025 | Press release | Distributed by Public on 07/09/2025 09:39
FOR IMMEDIATE RELEASE July 8, 2025 Library, Arts & Culture Media: Maryl Fleisher Email: MFleisher@GlendaleCA.gov Phone: (818) 937-7806
City Media Contact: Communications and Community Relations Email: Communications@GlendaleCA.gov Phone: (818) 548-3342
Armenian Author Arpy Maghakyan holds Children's Storytime at Central Library
GLENDALE, CA - Join Glendale Library, Arts & Culture in a special reading and talk held in Eastern Armenian with Children's Author Arpy Maghakyan on Monday, July 21, 2025, at 5:00 PM in the Central Library Children's Space.
Arpy Maghakyan is a Yerevan-based children's author whose popular work weaves together history, heritage, and fiction to bring Armenia's past and present to life for young readers. The author of five books in Eastern Armenian, she draws on her extensive background in art, theater, and media to create captivating stories that resonate across generations.
Her debut book, Երևանյան հեքիաթներ (Yerevan Fairy Tales), became a bestseller following its 2019 release and was reissued in an expanded second edition in 2024. Her second book, Արևի համբուրած Շուշին (Sun-Kissed Shushi, 2022), tells the story of a young girl named Shushi who persuades the 5th-century creator of the Armenian alphabet to teach her the newly invented letters. Her third and fourth books- Արտավազդ արքայի հեքիաթը (The Story of King Artavazd, 2023) and Տիգրան Մեծի հեքիաթը (The Story of Tigran the Great, 2024)-are narrated by 2,000-year-old coins that witnessed some of the greatest triumphs and tragedies in ancient Armenian history. Her fifth book, forthcoming in fall 2025, imagines pivotal childhood moments in the lives of notable intellectuals, including a fictionalized Soviet-era encounter between future Armenian artist Lusik Aguletsi and future Azerbaijani novelist Akram Aylisli.
In addition to her writing, Arpy regularly leads interactive reading sessions with children across Armenia-in classrooms, camps, and libraries-where young participants help co-create fairy tales. She began this work in 2020, during the war in Nagorno-Karabakh, also known as Artsakh, by organizing interactive art therapy sessions for refugee children. She continues to prioritize outreach to children living in marginalized communities.
Before devoting herself fully to children's literature, Arpy served as Director of Acting at the National Opera of Armenia. Her earlier career included directing the long-running production of Little Red Riding Hood at the Armenian National Puppet Theater, producing educational television programs on cultural heritage and motherhood, and conducting investigative reporting on social issues.
Arpy lives in Yerevan, Armenia, with her husband, two children, and their dog Ampik.
This author talk is generously supported by the Glendale Library, Arts & Culture Trust.
Details:
What: Children's Storytime and Author Talk in Eastern Armenian with Arpy Maghakyan
When: Monday, July 21, 2025; 5:00 PM
Where: Central Library - Children's Space 222 East Harvard Street Glendale, CA 91205
###
About Glendale
Known as the "Jewel City," Glendale is the fourth largest city of Los Angeles County. With a population of almost 200,000, Glendale is a thriving cosmopolitan city that is rich in history, culturally diverse, and offers nearly 50 public parks & facilities, with easy access to a municipal airport. It is the home to a vibrant business community, with major companies in healthcare, entertainment, manufacturing, retail, and banking. Visit GlendaleCA.gov for more information and follow us on social media @MyGlendale.
About Library, Arts & Culture
Founded in 1907, the Glendale Library, Arts & Culture Department includes eight neighborhood libraries including the Brand Library & Art Center, a regional visual arts and music library and performance venue housed in the historic 1904 mansion of Glendale pioneer Leslie C. Brand, and the Central Library, a 93,000 square foot center for individuals and groups to convene, collaborate and create. The department also serves as the chief liaison to the Glendale Arts and Culture Commission which works to continually transform Glendale into an ever-evolving arts destination. Glendale Library Arts & Culture is supported in part through the efforts of the Glendale Library Arts & Culture Trust (GLACT). For more information visit GlendaleLAC.org, or contact Library, Arts & Culture at (818) 548-2021 or via email at LibraryInfo@GlendaleCA.gov.
About Glendale Library, Arts & Culture Trust
The Glendale Library, Arts & Culture Trust ("the Trust") was created in 2020 through the merger of Friends of the Glendale Public Library and The Glendale Library Foundation. The Trust maintains the commitment of its two founding organizations to provide support for the Glendale Library, Arts & Culture Department of the City of Glendale. Fundraising, special events, and other volunteer efforts are designed to enhance the programs and resources offered to the public at Glendale Central Library, six neighborhood branches, and the Brand Library & Art Center. Learn more at GLACT.org
ԱՆՀԱՊԱՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱն ՀԱՄԱՐ
2025 թ. հուլիսի 8
Գրադարանի, Արվեստի և Մշակույթի մեդիա կապ Մարիլ Ֆլեշեր Էլ․ հասցե՝ MFleisher@GlendaleCA.gov Հեռ․՝ (818) 937-7806
Քաղաքային մեդիա կապ Հաղորդակցության և համայնքային հարաբերությունների բաժին Էլ․ հասցե՝ Communications@GlendaleCA.gov Հեռ․՝ (818) 548-3342
Հայ հեղինակ Արփի Մաղաքյանը երեխաների համար ընթերցանություն և հեղինակային զրույց կանցկացնի Կենտրոնական գրադարանում
ԳԼԵՆԴԵԼ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ - Միացե՛ք Գլենդելի Գրադարանի, Արվեստի և Մշակույթի բաժնին՝ հատուկ ընթերցանության և զրույցի երեխաների գրքերի հեղինակ Արփի Մաղաքյանի հետ, որը կանցկացվի արևելահայերեն՝ երկուշաբթի, 2025 թ․ հուլիսի 21-ին, ժամը 17։00-ին՝ Կենտրոնական գրադարանի երեխաների բաժնում։
Արփի Մաղաքյանը Երևանում բնակվող մանկագիր է, որի սիրված ստեղծագործությունները միավորում են պատմությունը, մշակութային ժառանգությունն ու գեղարվեստականը՝ կյանքի կոչելով Հայաստանի անցյալն ու ներկան երիտասարդ ընթերցողների համար։ Արևելահայերեն հինգ գրքերի հեղինակ Մաղաքյանը իր փորձը արվեստի, թատրոնի և մեդիայի ոլորտներում ներդնում է գրավիչ պատմություններ ստեղծելու համար, որոնք հասանելի են տարբեր սերունդների համար։
Նրա դեբյուտային գիրքը՝ «Երևանյան հեքիաթներ» (2019), դարձավ բեսթսելեր և վերաթողարկվեց ընդլայնված երկրորդ հրատարակությամբ 2024 թվականին։ Նրա երկրորդ գիրքը՝ «Արևի համբուրած Շուշին» (2022), պատմում է Շուշիի անունով մի աղջկա մասին, ով համոզում է հինգերորդ դարի հայ գրերի ստեղծողին սովորեցնել իր նորաստեղծ տառերը։ Երրորդ և չորրորդ գրքերը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023) և «Տիգրան Մեծի հեքիաթը» (2024), պատմվում են երկու հազար տարվա հնություն ունեցող մետաղադրամների միջոցով, որոնք ականատես են եղել հայոց պատմության ամենանշանակալի հաղթանակներին և ողբերգություններին։ Նրա հինգերորդ գիրքը, որը նախատեսվում է հրապարակել 2025 թվականի աշնանը, պատկերում է նշանավոր մտավորականների մանկության առանցքային պահերը, այդ թվում՝ հորինված խորհրդային ժամանակաշրջանի հանդիպում ապագա հայ նկարիչ Լուսիկ Ագուլեցու և ապագա ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի միջև։
Գրական գործունեությունից զատ՝ Արփին պարբերաբար կազմակերպում է ինտերակտիվ ընթերցանություններ Հայաստանի տարբեր համայնքներում՝ դպրոցներում, ճամբարներում և գրադարաններում, որտեղ երեխաները մասնակցում են հեքիաթների համատեղ ստեղծման գործընթացին։ Նա սկսել է այս աշխատանքը 2020 թվականին՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ կազմակերպելով արվեստի թերապիայի սեանսներ տեղահանված երեխաների համար։ Մաղաքյանը շարունակում է առաջնահերթություն տալ սոցիալապես անապահով համայնքներում բնակվող երեխաներին։
Նախքան ամբողջությամբ մանկական գրականությանը նվիրվելը՝ Արփին ղեկավարել է Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի դերասանական արվեստի բաժինը։ Նրա նախկին գործունեությունը ներառում է երկարաժամկետ «Կարմիր գլխարկ» բեմադրության ռեժիսուրան Հայաստանի Տիկնիկային Թատրոնում, մշակութային ժառանգության և մայրության վերաբերյալ կրթական հեռուստածրագրերի արտադրությունը, ինչպես նաև սոցիալական խնդիրների շուրջ հետաքննական լրագրությունը։
Ներկայումս Արփին ապրում է Երևանում՝ ամուսնու, երկու երեխաների և շան՝ Ամփիկի հետ։
Այս հեղինակային հանդիպումն իրականացվում է Գլենդելի Գրադարանի, Արվեստի և Մշակույթի աջակցությամբ։
Մանրամասներ
Ի՞նչ: Երեխաների ընթերցանություն և հեղինակային զրույց արևելահայերենով՝ Արփի Մաղաքյանի հետ
Ե՞րբ: Երկուշաբթի, 2025 թ․ հուլիսի 21, ժամը 17։00
Ո՞ւր: Կենտրոնական գրադարան - Երեխաների բաժին
222 East Harvard Street, Glendale, CA 91205
Գլենդել քաղաքի մասին
Գլենդելը, որը հայտնի է որպես «Մարգարիտ քաղաք», Լոս Անջելես շրջանի չորրորդ ամենամեծ քաղաքն է։ Մոտ 200,000 բնակչությամբ՝ Գլենդելը զարգացած, բազմամշակութային քաղաք է՝ հարուստ պատմությամբ և գրեթե 50 հանրային այգիով և օբյեկտով, ինչպես նաև մուտքով դեպի քաղաքային օդանավակայան։ Քաղաքում գործում են խոշոր ընկերություններ՝ առողջապահության, ժամանցի, արտադրության, մանրածախ առևտրի և բանկային ոլորտներում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք GlendaleCA.gov և հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ @MyGlendale։
Գրադարանների, Արվեստի և Մշակույթի բաժնի մասին
Հիմնադրված 1907 թվականին՝ Գլենդելի Գրադարանի, Արվեստի և Մշակույթի բաժինը ներառում է ութ թաղամասային գրադարան, այդ թվում՝ Բրենդ Գրադարանը և Արվեստի Կենտրոնը՝ տարածաշրջանային արվեստի և երաժշտության գրադարան և ներկայացումների վայր, տեղակայված Գլենդելի հիմնադիր Լեսլի Ս. Բրանդի պատմական 1904 թ. առանձնատանը, և Կենտրոնական գրադարանը՝ 93,000 քառակուսի ոտնաչափ տարածք, որտեղ անհատները և խմբերը կարող են հանդիպել, համագործակցել և արարել։ Բաժինը նաև համագործակցում է Գլենդելի Արվեստի և Մշակույթի հանձնաժողովի հետ, որը նպաստում է քաղաքի մշակութային զարգացմանը։ Գլենդելի Գրադարանները, Արվեստը և Մշակույթը մասամբ ֆինանսավորվում է Գլենդելի Գրադարանների, Արվեստի և Մշակույթի Հիմնադրամի (GLACT) միջոցով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք GlendaleLAC.org կամ կապ հաստատեք (818) 548-2021 հեռախոսահամարով կամ LibraryInfo@GlendaleCA.gov էլ․ փոստի միջոցով։
Գլենդելի Գրադարանի, Արվեստի և Մշակույթի Հիմնադրամի մասին
Գլենդելի Գրադարանի, Արվեստի և Մշակույթի Հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ Գլենդելի Հանրային Գրադարանի Ընկերների և Գրադարանային Հիմնադրամի միավորման արդյունքում։ Հիմնադրամը շարունակում է իր երկու հիմնադիր կազմակերպությունների հանձնառությունը՝ աջակցելու Գլենդելի Գրադարանների, Արվեստի և Մշակույթի բաժնին։ Հանգանակությունների, հատուկ միջոցառումների և կամավորական նախաձեռնությունների միջոցով հիմնադրամը նպաստում է այն ծրագրերին և ռեսուրսներին, որոնք հասանելի են Կենտրոնական գրադարանում, վեց թաղամասային մասնաճյուղերում և Բրենդ Գրադարանում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք GLACT.org։