05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 03:42
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկասի ներուժի իրացում. տնտեսական նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկմանը։
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային և աշխարհատնտեսական նշանակությանը, ենթակառուցվածքների և տարանցիկ հնարավորությունների զարգացմանը, ԹՐԻՓՓ նախագծի իրագործմանը։
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է ստեղծված պայմաններում ՀՀ ներդրումային ներուժի իրացման, էներգետիկ, տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները: