Results

The President of the Republic of Armenia

02/24/2026 | Press release | Distributed by Public on 02/24/2026 07:34

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան Իսա Կասիսիենին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար: «Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ հաշվի առնելով հումանիտար հարցերում Հայաստանի կողմից կուտակված փորձն ու ձևավորված կարողությունները։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on February 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 24, 2026 at 13:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]