The President of the Republic of Armenia

07/18/2025 | Press release | Distributed by Public on 07/18/2025 09:08

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:

Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։

Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է եղել նաև ապագա նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը՝ ընդգրկելով նոր բնակավայրեր, ինչպես նաև ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, խելամիտ օգտագործման և պահպանման համար։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on July 18, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 18, 2025 at 15:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io