07/17/2025 | Press release | Archived content
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի հետ:
Ռաֆայել Ֆիտոյի հետ հանդիպման ընթացքում նախ կարևորվել է Հայաստան-ԵՄ նոր, առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսությունը: Ապա, ընդգծելով տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը, կողմերը քննարկել են Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը:
Խերտ Յան Կոոպմանի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մտքեր են փոխանակվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներքո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և ենթակառուցվածքների արդիականացման հեռանկարների շուրջ: