Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/06/2025 | Press release | Distributed by Public on 11/06/2025 04:39

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կոպենհագենի հռչակագրի և Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրագործմանն ուղղված բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կոպենհագենի հռչակագրի և Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրագործմանն ուղղված բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը

06 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 5-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կոպենհագենի սոցիալական զարգացման հռչակագրի և դրա գործողությունների ծրագրի պարտավորությունների կատարման գործում առաջընթացի գնահատում և բացթողումների ու մարտահրավերների լուծում, ինչպես նաև Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացման խթանում» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 1995թ. Կոպենհագենում կայացած Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողովին, որը հիմք է հանդիսացել աղքատության վերացման, լիարժեք զբաղվածության ապահովման և սոցիալական ինտեգրման խթանման համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը նշանակալի առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման, որակյալ, մատչելի և ներառական կրթության ու առողջապահության հասանելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերի ընդլայնման ուղղությամբ։

Վահան Կոստանյանը ներկայացրել է, որ Հայաստանը շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման, թվային հմտությունների զարգացման և նորարարության խթանման ուղղությամբ՝ «ոչ ոքի հետևում չթողնելու» սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և օրենքի գերակայությունը սոցիալական արդարության ու կայուն զարգացման առանցքային նախադրյալներն են։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող միջազգային կազմակերպություններին և զարգացման գործընկերներին՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել արդար և ներառական անցում դեպի կայուն ապագա։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 06, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 06, 2025 at 10:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]