Ministry of Finance of the Republic of Armenia

10/30/2026 | Press release | Distributed by Public on 10/30/2026 04:39

Էդգար Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Կապիտալի զարգացման հիմնադրամի տնօրեն Աստրիդ Կուզյանին Facebook Google + Twitter 30.10.2026

Էդգար Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Կապիտալի զարգացման հիմնադրամի տնօրեն Աստրիդ Կուզյանին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ընդունել է ՄԱԿ-ի Կապիտալի զարգացման հիմնադրամի (UNCDF) տնօրեն Աստրիդ Կուզյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆինանսների նախարարության և UNCDF-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես փոքր բիզնեսի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև էներգետիկայի, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ։

Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ մասնավորապես երաշխիքային մեխանիզմների, վարկային գործիքների, ներդրումային դրամաշնորհների միջոցով մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունները: Այս համատեքստում, նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին և երկրի զարգացման կարիքներին համապատասխան ծրագրերի ընտրության ու դրանց շուրջ համատեղ աշխատանքի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը և ուսումնասիրելու փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ Հայաստանը դիտարկելով որպես UNCDF-ի հետ համագործակցության զարգացման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավոր հարթակ, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Ministry of Finance of the Republic of Armenia published this content on October 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 30, 2026 at 10:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]