04/23/2026 | Press release | Distributed by Public on 04/23/2026 06:22
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի երկու փոխնախագահներ:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների կարևոր դերը երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից Հայաստանին ցուցաբերված հետևողական աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի կարևորությունը՝ որպես կարևոր հանգրվան՝ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ռազմավարական բնույթը փաստաթղթային հիմքով ամրագրելու տեսանկյունից:
Մնացական Սաֆարյանը պատասխանել է ֆրանսիացի սենատորների կողմից տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի որդեգրած միջազգային օրակարգի վերաբերող հարցերի: