Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/04/2025 | Press release | Distributed by Public on 12/05/2025 00:43

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Ջորջիո Սիլլիի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Ջորջիո Սիլլիի հետ

04 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարության արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Ջորջիո Սիլլիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ «TRIPP ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հետագա ամրապնդման և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրարկման ուղիների շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 05, 2025 at 06:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]