Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2025 | Press release | Distributed by Public on 09/25/2025 07:56

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Կայուն, ներառական և դիմակայուն գլոբալ տնտեսությանը նվիրված առաջին երկամյա գագաթնաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Կայուն, ներառական և դիմակայուն գլոբալ տնտեսությանը նվիրված առաջին երկամյա գագաթնաժողովին

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կայուն, ներառական և դիմակայուն համաշխարհային տնտեսությանն ուղղված առաջին երկամյա գագաթնաժողով. կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հանձնառությունների կատարումը» խորագրով միջոցառմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ԿԶՆ-ների ֆինանսավորման ոլորտում առկա բացերը՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար մարտահրավերներն ավելի բազմաշերտ և բարդ են, քանի որ վերջիններս աշխարհագրական դիրքի պատճառով ունեն սահմանափակ հասանելիություն համաշխարհային շուկաներին և մատակարարման շղթաներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է՝ նպատակաուղղված այն ավելի ներառական և արդյունավետ դարձնելուն: Հավելել է, որ դա պահանջում է զարգացող եկրներից ավելի ամուր կամքի և ներգրավվածության դրսևորում, ինչպես նաև ֆինանսական գործիքակազմին առնչվող հարցերում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում գրանցված արդյունքների լիարժեք իրականացման գործում։

Ամփոփելով խոսքը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համերաշխության, գործընկերության և ընդհանուր պատասխանատվության հիման վրա և համատեղ գործողությունների միջոցով հնարավոր կլինի խթանել Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2025 at 13:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]