Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/08/2025 | Press release | Distributed by Public on 12/09/2025 00:36

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

08 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և "Coalition for the UN we Need" գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալիզացման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների անկյունաքարային նշանակությունը՝ ուղղված տարածաշրջանում քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և ներդրումների խթանմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված շահագրգիռ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հարավային Կովկասն ունի արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերափոխվելու չիրացված ներուժ, որի կիրարկումը կարող է հանգեցնել տարածաշրջանի դերի ավելացմանը փոխկապակցվածության ցանցի զարգացման համատեքստում: Այս առումով Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է զրուցակիցների հարցերին՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 09, 2025 at 06:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]