Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/20/2025 | Press release | Distributed by Public on 10/21/2025 01:58

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հանդիպումը

20 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 20, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 21, 2025 at 07:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]