Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/01/2025 | Press release | Distributed by Public on 11/01/2025 07:18

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալներ Էռնեստո Օտտոնեի և Լիդյա Բրիտոյի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալներ Էռնեստո Օտտոնեի և Լիդյա Բրիտոյի հետ

01 նոյեմբերի, 2025

Հոկտեմբերի 31-ին Սամարղանդում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդյա Բրիտոյի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված սերտ և բազմաբովանդակ համագործակցությունը, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությանը և դրանում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող հարցերում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային իրավունքների պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներգրավվածության և կենսական ծրագրերի անխափան իրականացման կարևորությունը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի տեսալականը 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման առնչությամբ: Ընդգծվել է ներառական COP17-ի անցկացման, այդ թվում՝ կենսաբազմազանությանն առնչվող հարցերում կանանց, երիտասարդների, գիտական շրջանակի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ձայները լսելի դարձնելու կարևորությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 01, 2025 at 13:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]