Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/12/2025 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

12 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին:

Զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենին քննարկել են նաև Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կյանքի կոչմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է համաձայնեցած սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական ջանքերն ու ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2025 at 06:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]