Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

04/29/2026 | Press release | Distributed by Public on 04/29/2026 13:18

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը

29 ապրիլի, 2026

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսողոմյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին, որի առանցքում սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության, արժանապատիվ աշխատանքի, կանանց առաջխաղացման, բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պաշտպանության հարցերն են:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՄԱԿ-ի, Հայաստանի գործընկեր պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման այլ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on April 29, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 29, 2026 at 19:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]