05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 02:26
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ԱԶԲ փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 59-րդ տարեկան համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Բանկի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում՝ ԱԶԲ փոխնախագահ Յինգմին Յանգի, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լեա Գուտիերեսի և ԱԶԲ գործադիր տնօրեն Սիպտո Վիդարտո Պարջիոնոյի հետ։
Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել Հայաստանի և ԱԶԲ-ի միջև ձևավորված արդյունավետ գործընկերության 20-ամյա ուղին, որի շրջանակում 2005 թվականից ի վեր Բանկը Հայաստանում իրականացրել է մեծածավալ ներդրումներ։
Կողմերն անդրադարձել են 2026-2030թթ. Հայաստանի համար ԱԶԲ գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին։
Այս համատեքստում Էդգար Մկրտչյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային կապերի ամրապնդման, պատմական առևտրային ուղիների վերականգնման և վստահության հաստատման առաջնահերթություն։ Առանձնակի անդրադարձ է կատարվել թվային տրանսֆորմացիային, տնտեսության կանաչ զարգացմանը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) շրջանակների ընդլայնմանն ու մասնավոր կապիտալի մոբիլիզացմանը։
Հանդիպումների ավարտին հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը ԱԶԲ-ի հետ ներդրումային ոլորտում և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ։