Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/04/2025 | Press release | Distributed by Public on 12/05/2025 00:33

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

04 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ, ինչպես նաև Նորդիկ-բալթյան երկրների (NB8) ձևաչափի շրջանակներում արդյունավետ և շարունակական համագործակցությանը։ Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը և առկա բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է հաստատված խաղաղության հետագա ամրապնդումը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի մանրամասները:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ ձևաչափերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման գործում ՀՀ առաջնայնությունները։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 05, 2025 at 06:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]