Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/11/2024 | Press release | Distributed by Public on 11/12/2024 00:06

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարարի հետ

11 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ թվում՝ ներդրումների խրախուսման միջոցով։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, այս ճանապարհին համախոհ գործընկերների հետ համագործակցության և աջակցության կարևորությանը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևորում է Շվեդիայի, ինչպես նաև ԵՄ այլ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կարողությունների ամրապնդման գործում։

Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը՝ որպես ներկա պայմաններում կայունության ապահովմանը նպաստող գործոն։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանը որդեգրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օրակարգ, որն իր հերթին կարող է դրական նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային տնտեսական զարգացման, տարածաշրջանային կապուղիների՝ Արևմուտք-Արևելք լոգիստիկ ցանցում արդյունավետ ներգրավման համար։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 11, 2024, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 12, 2024 at 06:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]